Անատոլի Անտոնով. «Նախագահ Պուտինը կորոշի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը»

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Արևմուտքից ստացված պատասխանը «լավատեսություն չի ներշնչում»: Դեսպանի խոսքով, Վաշինգտոնն առաջարկում է կենտրոնանալ կարևոր, բայց էությամբ երկրորդական խնդիրների վրա:

Այդ մասին Անտոնովն ասել է Newsweek ամերիկյան հանդեսին տված հարցազրույցում, որն այսօր է լույս տեսել:

«Այս պահին մենք ստացած փաստաթղթերը ենթարկում ենք միջգերատեսչական վերլուծության: Դրանց արդյունքը կզեկուցենք նախագահ Վլադիմիր Պուտինին, նա էլ կորոշի ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը»,- հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը:

Նրա փոխանցմամբ, գլխավոր խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ամրապնդել իր անվտանգությունը «Ռուսաստանի դիրքերը թուլացնելու եղանակով, ինչը ռուսական կողմը, բնականաբար, չի ընդունում»:

«Հենց այդ պատճառով է արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին ուղերձ հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, դրանում ընդգծելով, որ Ռուսաստանը պնդում է բարեխղճորեն կատարել անվտանգության անբաժանելիության մասին համաձայնագիրը»,- ասել է Անատոլի Անտոնովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button