ԵՄ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ են օգնել Երևանին և Բաքվին, եթե կողմերը ցանկանան․ Շալենբերգ

Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստակամ են օգնելու Երևանին և Բաքվին՝ խնդիրների լուծման հարցում, այսօր համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայի արտգործնախարարը՝ շեշտելով՝ կողմերը պետք է ցանկանան ընդունել այդ օգնությունը։

Ալեքսանդր Շալենբերգը հատուկ ուղերձ հղեց Երևանին և Բաքվին՝ նկատելով՝ միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը։

«Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիները և հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն՝ այդ ուղիով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է, կան խնդիրներ՝ կարգավիճակի հարցը, սահմանների հարցը, Լեռնային Ղարաբաղի մի շարք խնդիրներ դեռ առկա են։ Ես տպավորություն ունեմ, որ այժմ նշմարվում են ճիշտ ուղղությամբ արվող քայլեր, քան անցյալ ամառ», – հայտարարեց Ավստրիայի արտգործնախարարը՝ շարունակելով․ – «Մենք կարող ենք, որպես միջազգային հանրություն, միայն որոշակի ճանապարհ կտրել։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը ճիշտ քայլերի դիմելու։ Քաջություն է պահանջվում դրա համար և անհրաժեշտ է առաջնորդների կողմից՝ երկու երկրներում էլ»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համաձայնեց՝ որքան էլ միջազգային հանրությունը այդ գործիքակազմը կիրառի, խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ կարևոր է որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։

«Կարծում եմ, որ Դուք և ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Այստեղ է, որ պիտի ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից», – հայտարարեց Միրզոյանը՝ շեշտելով՝ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին ու հումանիտար խնդիրների չլուծելը՝ օրինակ ռազմագերինիեր շարունակական առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում, մեղմ ասած կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։

Մանրամասներն ավելի ուշ

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button