Անչափահաս երեխայի մայրը հունվարի 31-ին դիմել է ոստիկանություն ու պատմել, թե մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են իր երեխային ուտել հող, խոտ, կղանք, պարանով կապել են փոքրիկի ձեռքերն ու պարանոցը՝ երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը։
Ոստիկանությունից փոխանցեցին՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 114-րդ հոդված) քրեական գործ է հարուցվել։ Հոդվածը սահմանում է, եթե արարքը կատարվել է՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: