Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։

Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button