Հունգարիան ակնկալում է 2023 թվականի վերջից Ադրբեջանից գազ գնել, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք հուսով ենք, որ Եվրոպայի հարավարևելյան մասում բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն, որպեսզի ադրբեջանական գազը կարողանա հոսել Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Բուդապեշտն ակնկալում է ադրբեջանական գազ ստանալ մինչև հաջորդ տարվա վերջ», – ասել է հունգարացի պաշտոնյան։
Հունգարիան բազմիցս հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու ցանկության մասին։ Ընդ որում, խոսքը տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր ծավալի մասին էր։
Ադրբեջանը Անդրադրիատիկ խողովակաշարով գազ է արտահանում եվրոպական երկրներ՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա։
Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է մեծացնել Եվրոպա գազի մատակարարման ծավալները՝ պահանջարկի և պայմանագրերի առկայության դեպքում։