Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Շոլցն ընդգծել է, որ ակտիվորեն համագործակցում է Եվրամիության դաշնակիցների ու գործընկերների հետ Ուկրաինայի հարցով։
«Մեզ այլ բան գրեթե չի հետաքրքրում: Եվ, իհարկե, ես խոսեցի նաև Ռուսաստանի նախագահի հետ, և մենք ուշադիր պատրաստում ենք այն ամենը, ինչ հիմա անհրաժեշտ է», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ շուտով այցելելու է ԱՄՆ։
Փետրվարի 7-ին Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տան հաղորդագրությունում ասված է, որ «առաջնորդները կքննարկեն դիվանագիտությունը և համատեղ ջանքերը՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ»: