Վաշինգտոնը հաստատում է El País-ի հրապարակման իսկությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության նախարարությունը հաստատում են El País իսպանական թերթում հրապարակված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների իսկությունը այսպես կոչված ռուսաստանյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Թե ինչպես են փաստաթղթերը հայտնվել իսպանական մամուլում, չի հաղորդվում։ Ամերիկյան կողմը Մոսկվային խնդրել էր չհրապարակել դրանք։

Գրավոր պատասխանում Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը մերժել է Մոսկվայի պահանջը՝ բաց դռների քաղաքականությունից հրաժարվելու մասով և պնդել, որ ռազմական միությունը Ռուսաստանի համար սպառնալիք չի ներկայացնում։ Վաշինգտոնն էլ պատրաստակամություն էր հայտնել Մոսկվայի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button