Բելառուսի արևմուտքում՝ Բրեստի շրջանում մեկնարկել են ռուս-բելառուսական լայնածավալ զորավարժությունները։ Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոգուն և Վիկտոր Խրենինը, բարձրաստիճան զինվորականներ դիտակետից հետևել են դրանց ընթացքին։
Զորավարժություններում կրակ է բացվել տասնյակ տանկերից ու հրետանային համակարգերից։ Զրահատեխնիկան ու մարտական ուղղաթիռները լայնածավալ գրոհի են անցել պայմանական հակառակորդի դեմ։ Մարտական պայմաններին մոտ գործողություններում ներգրաված են նաև օդա-դեսանտային ուժեր։ Զորավարժություններում ներգրաված զինվորականների ու ռազմական տեխնիկայի քանակի մասին չի հաղորդում, նշվում են միայն տարբեր զորքերի դիվիզիաների համարները։
Ռուսաստանը մոտավորապես 30 հազարանոց զորք և ժամանակակից սպառազինություններ է տեղափոխել Բելառուս՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Բելառուսական կողմից ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններում ներգրավվելու է Բելառուսի գրեթե ողջ բանակը։ Ըստ նախատեսված պլանի՝ զորավարժությունները շարունակվելու են մինչև փետրվարի 20-ը։
Ուկրաինան և Արևմուտքը մտավախություն ունեն, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործի նաև Բելառուսի տարածքը։