Պեկինն ու Մոսկվան համաձայնեցրել են Ուկրաինայի հարցում դիրքորոշումները․ ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանն ու Ռուսաստանը Պեկինում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը համաձայնեցրել են Ուկրաինայի հարցում դիրքորոշումները, հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարությունը։

Չինաստանը «ըմբռնում և աջակցություն» է հայտնել անվտանգության հարցերում Ռուսաստանի դիրքորոշմանը, ասվում է Սերգեյ Լավրովի և նրա չինացի պաշտոնակից Վան Յիի հանդիպումից հետո տարածված հայտարարությունում:

Կողմերը համաձայնության են եկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, Աֆղանստանի և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ, ասված է հայտարարությունում։

Լավրովը Պեկինում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նախքան ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելը հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button