Վախճանվել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Loading...

Կյանքի 64-րդ տարում, երկարատև հիվանդությունից մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Նա ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը,1994-ին հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։

2001-ից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009-ից՝ խորհրդատու։

Գրիգորյանը «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունների, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումների, «Կանաչ գոտի», «Մարմնավաճառներ ձայներ» նախագծերի հեղինակն էր։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button