“Роскомнадзор”-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի 8 կայքեր

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը “Роскомнадзор”-ից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունից, ստացել է մոտ 40 պաշտոնական գրություններ Ալեքսեյ Նավալնիին առնչվող մի շարք հրապարակումներ կայքէջերից հեռացնելու պահանջով:

Այդ հրապարակումներն, ըստ “Роскомнадзор”-ի, ծայրահեղական բնույթ ունեն և պետք է անհապաղ հեռացվեն: Պահանջը չկատարելու դեպքում “Роскомнадзор”-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի մի շարք կայքեր:

Նմանօրինակ նամակներ են ստացել նաև Настоящее время հեռուստակայանը, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական, տաջիկական, ղազախական և թաթար-բաշկիրական խմբագրությունները:

Մինչ այդ, նման պահանջներ են ներկայացվել «Дождь», «Медуза», «Эхо Москвы», «Новая газета» և լրատվական մի շարք այլ կառույցներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button