Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:
Երկու լիդերները տեղեկություններ են փոխանակել միջազգային գործընկերների հետ անցկացրած բանակցությունների մասին, անդրադարձել են վարչապետի Կիև կատարած այցին: Վարչապետը և նախագահն ընդգծել են, որ առաջնահերթություն է մնում խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորումը», – ասվում է Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրությունում:
Ջոնսոնը և Մակրոնը նշել են, որ ՆԱՏՕ-ն պարտավոր է միասնական լինել Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Բանագնացները պայմանավորվել են համագործակցել Ռուսաստանի նկատմամբ հարկ եղած դեպքում պատժամիջոցներ սահմանելու հարցում և ընդգծել են, որ դրանք անմիջապես կմտնեն ուժի մեջ, եթե Ռուսաստանը նորից հարձակվի Ուկրաինայի վրա:
Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները խոսել են նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման համար այս ժամանակաշրջանում կատարվող քայլերի մասին: