Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2467-ով, բուժվածներինը՝ 2280-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք` այդ թիվը հասնելով 389 հազար 957-ի: Առողջացածների թիվն ավելացել է 2280-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 350 հազար 636-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 հազար 681 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 6640 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 778 հազար 485-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 դեպք, ընդհանուր` 8086, այլ պատճառով գրանցված մահվան ելքերի թիվը1554 է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button