Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», – մասնավորապես ասաց նա։

Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button