Լուկաշենկոն չի բացառում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն YouTube ալիքով պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին, ասել է, թե չի բացառում պաշտոնական Մինսկի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորությունը:

«Դա կլինի, հենց ես հասկանամ և հենց ինձ դրա անհրաժեշտության մասին ասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Լուկաշենկոն և իր կողմից հարց տվել լրագրողին.- «Իսկ դրա կենսական անհրաժեշտությունը կա՞»:

Անդրադառնալող Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հնարավորության հարցին, Լուկաշենկոն կրկնել է ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, որի համաձայն, ինքը պատրաստ է դա անել «երբ Ռուսաստանի վերջին օլիգարխը ճանաչի Ղրիմը և սկսսի արտադրանք մատակարարել այդ թերակղզի»:

«Ես դիմել եմ ոչ միայն օլիգարխներին, ոմանց ևս դիմել եմ, նաև իմ համաքաղաքացիներին, նաև նրանց, ովքեր անօրեն եղանակով են գումարներ են դիզել, որ գոնե հանուն ռուսաց պետականության շահերի՝ ճանաչեն Ղրիմը, բայց նրանք վախենում են նույնիսկ դիպչել Ղրիմին»,- ասել է Լուկաշենկոն:

Նախկինում Լուկաշենկոն ասել է, որ «եթե Մինսկը ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Վրաստանն անմիջապես կբորբոքվի, կարթնանան բոլոր երկրները, որտեղ կան տարածքային խնդիրներ, աղմուկ կհանի Արևմուտքը, ուստի, դժվար թե դա ձեռնտու լինի հենց Ռուսաստանին»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button