Սենեգալի ֆուտբոլի հավաքականը երեկ Կամերունի մայրաքաղաք Յաունդեի «Պոլ Բիյա» մարզադաշտում Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում ծանր պայքարում առավելության է հասել Եգիպտոսի ընտրանու նկատմամբ:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով: Հետխաղային 11 մետրանոցներով Սենեգալը հաղթել է 4-2 հաշվով:
Եզրափակիչում միմյանց դեմ են մրցել Անգլիական պրեմիեր լիգայում հանդես եկող «Լիվերպուլի» երկու աստղեր՝ սենեգալցի Սադիո Մանեն և եգիպտացի Մո Սալահը:
Եգիպտոսը 7 անգամ շահել է այս գավաթը, մինչդեռ, Սենեգալի հավաքականը տարիներ շարունակ հաջողություններ չի գրանցել:
Երրորդ տեղը գրավել են տան տերերը: Կամերունի և Բուրկինա-Ֆասոյի հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով և հետխաղային 11 մետրանոցներով 5-3 հաշվով հաղթել են կամերունցիները: