Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների։ Այսօր այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. – «Ադրբեջանը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, փետրվարի 7-ին Հայաստան է վերադարձրել 8 հայ զինծառայողների»։
Նշվում է նաև, որ վերադարձված զինծառայողներից ոմանք ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ։
Բաքուն ակնկալում է 8 հայ գերիների դիմաց ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:
Այսպիսով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 137 զինծառայողի և քաղաքացիական անձի։