Բրիտանիան հավատացնում է ռուսներին, որ ՆԱՏՕ-ն սոսկ պաշտպանական կառույց է

Մեծ Բրիտանիան ցանկանում է Մոսկվային հավաստիացնել, որ ՆԱՏՕ-ն սոսկ պաշտպանական կառույց է և որևէ կերպ Ռուսաստանին չի սպառնում: Այդ մասին այսօր ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնի անանուն ներկայացուցիչը:

«Ռուսաստանը մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր ագրեսիայի մասին, սակայն այդ մտահոգությունը բացարձակ անհիմն է: Այնուամենայնիվ մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ և տալ այդ խնդրի վերաբերյալ դիվանագիտական երաշխիքներ, խոսքը զիջումների մասին չէ, Եվրոպայի բոլոր եվրոպական երկրներն ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:

Արևմուտքը մի քանի անգամ հստակ ասել է, որ թեպետ այս պահին օրակարգում չկա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի անդամակցության խնդիր, Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը միևնույն է կարող են ինչ-որ ապագայում միանալ դաշինքին:

Փետրվարի 10-ին Մոսկվա է մեկնելու Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասսն, ով բանակցելու է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա կմեկնի Բրիտայիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլեսը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button