Լեհաստանի նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ամուր դարձնի արևելյան թևը: Այդ մասին նա հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում:
«Ես դիմել են գլխավոր քարտուղարին ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրացնելու առաջարկով»,- ասել է Դուդան:
Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:
«Մեզ պետք է ամրապնդել արևելյան թևը ոչ միայն Լեհաստանում և Բալթյան երկրներում: Ես մտածում եմ նաև Եվրոպայի հարավի մասին: Ամբողջ երկայնքով է անհրաժեշտ դիրքերի ամրապնդում»,- ասել է Անջեյ Դուդան: