Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա «ցանկացած պահի»:
Այս կապակցությամբ նախագահ Ջո Բայդենի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն այս կամ այն կերպ պատրաստ է աջակցել Ուկրաինային Կրեմլի ագրեսիային հակազդելու հարցում, սակայն կրկնել է, որ Սպիտակ տունը շարունակում է հանդես գալ այդ խնդրի դիվանագիտական լուծման օգտին։
Սալիվանը վերահաստատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքի արգելափակման հնարավորությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում։