Մարմնավաճառներ արտգործնախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնական հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը:
«Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում», – հայտարարում է Մարմնավաճառներ արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Մարմնավաճառներ ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը, նշում է Արտգործնախարարությունը:
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե տեղի ու միջազգային փորձագետներից աշխատանքային խումբ է ստեղծվում, որն այցելելու է հայացված աղվանական հուշարձաններ՝ ընդգծելով. «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, որի վերաբերյալ այժմ մենք ապացույցներ ենք հավաքում»։
Արցախից կոչ են անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ «պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը»:
Պաշտոնական Երևանը ևս ավելի վաղ խստորեն դատապարտել է Բաքվի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:
Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։
Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: