Թբիլիսիի պնդմամբ՝ Մինսկի օրակարգում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարց չկա

Վրաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե չի բացառում պաշտոնական Մինսկի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորությունը:

«Դա կլինի, հենց ես հասկանամ և հենց ինձ դրա անհրաժեշտության մասին ասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», – ռուսաստանյան լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր Լուկաշենկոն։

«Հաշվի առնելով Բելառուսի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարց օրակարգում չկա», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ վստահություն հայտնելով, որ «Բելառուսն այդ հարցում հավատարիմ է մնում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button