Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։ Մեքենայությունների և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեղադրանքները ռուսաստանյան արտագնա դատարանը կքննի փետրվարի 15-ին՝ Վլադիմիրի շրջանի թիվ 2 քրեակատարողական մեկուսարանում, որտեղ բանտարկված է քաղաքական գործիչը։ Այս մասին հայտարարել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։

Մեղադրանքները հաստատվելու դեպքում Նավալնիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել և կալանավորվել է մոտ մեկ տարի առաջ։

Անցած տարի հունվարին Նավալնին Ռուսաստան էր վերադարձել Գերմանիայից, որտեղ բուժվում էր «Նովիչոկով» թունավորումից հետո: Ժամանելուն պես նա ձերբակալվեց 2014 թվականի «Իվ Ռոշե»-ի գործով` պայմանական դատավճռի պայմանները խախտելու համար։ Ռուսաստանյան իշխանությունները Նավալնիի, ինչպես նաև նրա մի խումբ թիմակիցների անունները ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button