ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ առարկայական բանակցությունները

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ առարկայական բանակցությունները փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Կրեմլը կբախվի իրական և լուրջ հետևանքների։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև աշխատում է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

Բորելն ընդգծել է, որ էներգետիկ հարցերն առանցքային են ուկրաինա-ռուսական ճգնաժամի համար։

Բլինքենը նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ճանապարհը դիվանագիտությունն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button