Համաշխարհային տերությունների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 8-ին Վիեննայում Թեհրանի նախազգուշացումների ֆոնին, որ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը «կարմիր գիծն» է գործարքը վերագործարկելու համար:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանի հետ դեռևս հնարավոր է համաձայնություն ձեռք բերել միջուկային ծրագրի շուրջ, սակայն համաձայնություն պետք է ձեռք բերվի անհապաղ, քանի որ Թեհրանը զարգացնում է իր միջուկային կարողությունները:
«Դիտարկվում է համաձայնագիր, որը կբավարարի բոլոր կողմերի հիմնական մտահոգությունները, բայց եթե այն ձեռք չբերվի մոտակա շաբաթներին, Իրանի միջուկային շարունակական առաջխաղացումները անհնարին կդարձնեն մեր վերադարձը գործարքին», – երեկ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, վկայակոչելով 2015 թվականի համաձայնագիրը, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր։