Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցի շուրջ

Պաշտոնական Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի շուրջ, սակայն ժամկետները դեռ հաստատված չեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք {նախագահները} պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա, երբ թույլ տան նախագահների ժամանակացույցը և համաճարակային պայմանները։ Դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դիվանագիտական խողովակներով ժամանակին կհամաձայնեցվեն», – այսօր ասել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցի ժամկետների մասին կհայտարարվի առաջիկա օրերին։

Ռեջեփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ լարվածությունը։ Թուրքիայի առաջնորդն իր միջնորդությունն էր առաջարկել Կիևի և Մոսկվայի միջև տարաձայնությունները հարթելու հարցում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button