Թբիլիսիում անցկացվող դատական նիստում Սաակաշվիլին երգել է Ուկրաինայի օրհներգը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության այսօրվա նիստում պահել է Ուկրաինայի դրոշը և երգել Ուկրաինայի օրհներգը։

Մինչ այդ նա իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն է համարել և դատախազությանն ու դատարանին մեղադրել կոռուպցիայի մեջ։ Նրա խոսքերի պատճառով կողմերի միջև լեզվակռիվ էր սկսվել։ Այնուհետև նրա փաստաբանները Ուկրաինայի դրոշը փոխանցել էին Սաակաշվիլին ու ձեռքի հեռախոսով միացրել Ուկրաինայի օրհներգը, որին Սաակաշվիլին սկսել էր ձայնակցել։ Ուկրաինայի օրհներգը կատարելու ժամանակ Սաակաշվիլիի երկու փաստաբաններն ու դահլիճում ներկաների մեծ մասը ոտքի էին կանգնել։

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարությանը զուգահեռ, դատարանի շենքի մոտ Սաակաշվիլիի աջակիցները հերթական հանրահավաքն են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել նախկին նախագահին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button