Սաակաշվիլիի ասելով` Լոնդոնում 4 անգամ գաղտնի հանդիպում է ունեցել Լուկաշենկոյի հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության այսօրվա նիստում ասել է, թե Լոնդոնում 4 անգամ գաղտնի հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոյի հետ և այդ գաղտնի դիվանագիտության արդյունքում է, որ Բելառուսը չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Օրերս Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում չէր բացառել, որ կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Նրա խոսքերով՝ երբ զգա այդ քայլի անհրաժեշտությունը, կամ այդ մասին իրեն դիմի Ռուսաստանի նախագահը, ապա հնարավոր է դա տեղի ունենա։

Վրաստանի արտգործնախարարությունը զուսպ էր արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին։

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, թե Կրեմլը որևէ ազդանշան չի ուղարկի Լուկաշենկոյին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը կամ Ղրիմը որպես Ռուսաստանի մարզ ճանաչելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button