Բլինքենը ժամանել է Ավստրալիա՝ մասնակցելու քառյակի հանդիպմանը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Մելբուռն, որտեղ կայանալուէ չորս երկրների՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Քառյակի հանդիպմանը նախատեսվում է քննարկել ընդհանուր նպատակներին հասնելու համատեղ ջանքերը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականությունը, Հարավասիական տարածաշրջանում քովիդի դեմ վակցինացիայի ապահովումը։ Հանդիպումն անցկացվում է մայիսին կայանալիք Տոկիոյի գագաթնաժողովին ընդառաջ, որտեղ պլանավորված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մասնակցությունը։

Ավստրալիայից Բլինքենը մեկնելու է Ֆիջի։ Վերջին չորս տասնամյակի ընթացքում սա կլինի ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին այցը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող Ֆիջի։

Բլինքենի այցը Արևելք հաջորդում է Չինաստանի և Ռուսաստանի նախագահների Պեկինում կայացած հանդիպմանը, որտեղ նրանք հայտարարեցին ռազմավարական համագործակցությունը է՛լ ավելի խորացնելու մտադրությունների մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button