Բլինքեն․ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զսպել ռուսական նոր ագրեսիան»

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ավստրալիա կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք շարունակելու ենք անել ամեն ինչ այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Ցավոք սրտի, այժմ Ռուսաստանը մարտահրավեր է նետել այդ սկզբունքներին։ Մենք, ինչպես նաև եվրոպական պետությունները, այլ պետություններ ևս, հստակորեն ասել ենք՝ եթե Ռուսաստանը որոշի վերսկսել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, ապա հետևանքները շատ ծավալուն կլինեն։ Ես, սակայն, հույս ունեմ, որ մեր գործողությունները, որոնց շնորհիվ բազմաթիվ երկրներ միավորվեցին ռուսական նոր ագրեսիան կանխելու առաքելության շուրջ, հնարավորություն կտան զսպել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հարձակման վերսկսումը», – հայտարարում էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button