Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շաբաթասկզբին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անվանել է «իմաստալից և իրադարձություններով լի»:
«Պետք է միասին աշխատել կայունությունը, խաղաղությունը պահպանելու համար և աշխատեցնել վստահության մեխանիզմները: Մենք համոզված ենք դրանում», – ասել է Մակրոնը չորեքշաբթի երեկոյան Instagram-ի իր էջում հրապարակած ուղերձում:
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակին՝ նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է առաջ շարժվել Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործում և լայն, պահանջկոտ, նորարարական երկխոսություն վարել, որը հնարավոր կդարձնի կոլեկտիվ երաշխիքների հասնելը»։
«Մեր նպատակը բոլորի անվտանգությունն է», – վստահեցրել է Եվրամիությունը նախագահող Ֆրանսիայի ղեկավարը։