Արևմուտքից հնչող հայտարարությունները Ուկրաինայում միայն խուճապ են հարուցում․ Չավուշօղլու

«Արևմտյան մի շարք երկրներից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, այդ երկրում խուճապի և տնտեսական իրադրության վատթարացման են հանգեցնում», – Թուրքիայի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Արևմուտքում պետք է ամեն կերպ խուսափեն նման հայտարարություններից՝ նախևառաջ ելնելով Ուկրաինային չվնասելու նկատառումներից։ «Նման հայտարությունները խաթարում են Ուկրաինայի տնտեսական կացությունը և թուլացնում են այդ երկրի ազգային տարադրամը», – հայտարարել է Չավուշօղլուն։

Նախարարը նաև նշել է․ – «Կա՞ արդյոք լարվածություն՝ կա։ Առկա՞ է արդյոք հակամարտության հնարավորություն՝ առկա է։ Բայց կարիք չկա այդ ամենի մասին խոսել «բարձրախոսային դիվանագիտության» միջոցով, ինչպես վարվում են որոշ արևմտյան երկրներ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Անկարան շարունակում է օգտագործել իր լավ հարաբերությունները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ երկկողմ լարվածությունը թուլացնելու նպատակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button