ԱՄՆ դեսպանը բարձրաձայնել է եզդի իրավապաշտպան Սուլթանյանի գործի մասին

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը գլխավոր դատախազի հետ հանդիպմանը կարևորել է խոսքի ազատության նկատմամբ հարգանքը և բարձրաձայնել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործի մասին։

Իրավապաշտպան Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու համար: Մինչդեռ նրա փաստաբանը կասկած չունի՝ քրեական հետապնդումը Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության հետ է կապված: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի դեմ քրեական հետապնդումը նաև միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է:

Դեսպան Լին Թրեյսին Արթուր Դավթյանի հետ զրույցում նաև շեշտել է դատական անկախության և անձեռնմխելիության կարևորությունը, հայտնում է դեսպանատան թվիթերյան էջը:

Հանդիպման մասին երեկ հաղորդել էր գլխավոր դատախազությունը ևս` ըստ էության շրջանցելով դեսպանի կողմից բարձրացված հարցը, հայտնելով, որ Լին Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, և որ դեսպանը փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին:

Ըստ հաղորդագրության` Արթուր Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button