ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Ռումինիայում հայտարարել է, որ Եվրոպայում հնարավոր է ռազմական բախում:
«Այսօր առկա է Եվրոպայում նոր ռազմական կոնֆլիկտի իրական վտանգ, որովհետև ռուսական ուժերի կուտակումը շարունակվում է»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով, փետրվարի 16-ից 17-ը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում գումարվելու է կառույցի պաշտպանության նախարարների ժողովը, որը քննարկելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու հարցը: