Ուոլես. «Շոյգուն և Գերասիմովը պնդում են, որ Ռուսաստանը չի հարձակվի Ուկրաինայի վրա»

Այսօր Մոսկվա այցելած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հավաստիացնում են, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:

«Մենք լսել ենք պարոնայք Շոյգուի և Գերասիմովի հավաստիացումները, որ Ուկրաինայի վրա հարձակում չի լինի: Մենք նրանց կոչ ենք արել երկխոսությամբ կարգավորել Ռուսաստանին անհագստացնող բոլոր խնդիրները»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ուոլեսը:

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն առ անմ, որ ցանկացած երկիր ունի դաշնակիցներին ընտրելու իրավունք:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները բարելավելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու հնարավորությունները»,- ասել է Ուոլեսը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է զարգացնել կապի առկա միջոցները: «Պետք է այնպես անել, որ աշխատեն ոչ միայն քաղաքական լիդերների, այլև բարձրաստիճան զինվորական ղեկավարների միջև հատուկ կապի միջոցները»,- նշել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button