Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ:
Դեսպանատան հաղորդմամբ` նրանք քննարկել են մի շարք հարցեր: Դեսպանը լսել է երկրորդ նախագահի առաջնորդած քաղաքական ուժի պատգամավորների մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։