ՌԴ խաղաղապահները ԼՂ ուսումնավարժարանում վարժանքներ են անցկացրել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի ուսումնավարժարանում վարժանքներ են անցկացրել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Վարժանքները անցկացվել են ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ 27 դիտակետերում խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում, հրադադարի ռեժիմի պահպանում։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button