Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազերտաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը մտադիր է էլեկտրահաղորդման նոր գիծ անցկացնել Ադրբեջանից Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքով»:
Ալիևի խոսքով, այդ գիծը հետագայում Նախիջևանի ինքնավար հանրապետությունից կշարունակվի դեպի Թուրքիա և Իրան:
«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղի է կամ ավտոճանապարհ, այն կօգտագործվի նաև էներգառեսուրսներ արտահանելու նպատակով»,- ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը բոլոր չորս հարևան երկրների հետ ունի էներգետիկ կապեր:
«Մենք աշխատում ենք այս ծրագրի վրա, մեր աճող արտահանումը նոր կշիռ կհաղորդի մեր երկրին, կավելացնի աշխարհաքաղաքական նշանակությունը և, բացի այդ, լրացուցիչ արտարժութային եկամուտ կապահովի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը: