ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա ժամերին Կանադայի և եվրոպական պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը:
Ըստ Սպիտակ տան, տեսակապով անցկանցվելիք քննարկումներին մասնակցելու են Կանադայի վարչապետը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Սպիտակ տունը նշել է, որ լիդերները քննարկելու են «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի զինված ստորաբաժանումների շարունակվող հզորացումը և առճակատումը զսպելուն ուղղված աշխատանքի համակարգումը»:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայդենն այսօր Սպիտակ տանն Ուկրաինայի թեման քննարկել է ազգային անվտանգության հարցով խորհրդականների հետ:
Վերջին ժամանակաշրջանում Կիևը և արևմտյան մայրաքաղաքները նշում են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: