Միացյալ Նահանգները ևս 3 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին Լեհաստան կուղարկի լրացուցիչ 3 հազար զինծառայող:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Բելառուսում և Սև ծովի ավազանում զորավարժություններ անցկացնել:

Ընդ որում Լեհաստան են ուղարկվելու ոչ թե Եվրոպայում արդեն գտնվող ամերիկյան ստորաբաժանումներն, այլ Հյուսիսային Կարոլինայի նահանգում Ֆորթ-Բրեգի կայազորից 82-րդ դեսանտային դիվիզիայի 3 հազար զինծառայողներ:

Հաշվի առնելով Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքը, Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի արևելյան թևը հզորացնելու համար այս օրերին արդեն 3 հազար զինծառայողներ է ուղարկել Լեհաստան և Ռումինիա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button