Երևանում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամով՝ մասնակցելու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին։
Այսօր նրան ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը։
Կողմերն ընդգծել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը՝ անդրադառնալով նաև ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը: