Հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովը ամերիկացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու վնասակար փորձերը»։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև իր դժգոհությունն է հայտնել այսպես կոչված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին Արևմուտքի արձագանքի կապակցությամբ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ «անտեսվել է» Ռուսաստանի առանցքային պահանջները՝ ՆԱՏՕ-ի չընդլայնման և Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքերի չտեղակայման վերաբերյալ։

Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդում։ Այսօր նախատեսված է նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախահագների հեռախոսազրույցը, որը Կրեմլի համաձայն, տեղի կունենա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button