Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր կիրակնօրյա ավադական պատարագից հետո ուղերձով դիմելով Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, աղոթել է Ուկրաինայում խաղաղության համար:
«Ուկրաինայից ստացվող լուրերը մեծ տագնապ են առաջացնում, հանուն խաղաղության բոլոր ջանքերը վստահում եմ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը և քաղաքական լիդերների խղճին, աղոթենք լռության մեջ»,- ասել է կաթոլիկ քահանայապետը:
Նրա նախաձեռնությամբ հունվարի 26-ը հայտարարվել էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Խաղաղության համար աղոթքի օր:
Քահայանապետը բազմիցս է անդրադարձել Ուկրաինայի հարցին և կոչ է արել «միջազգային երկխոսությամբ կարգավորել ճգնաժամը»:
2016 թվականին Ֆրանցիսկո պապը դրամահավաք էր նախաձեռնել Ուկրաինայի արևելքում բախումներից տուժած խաղաղ բնակիչներին օգնելու համար: