Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է Ուկրաինայի սահմանների շուրջ սրված ճգնաժամի կապակցությամբ արձակուրդը չեղարկելու մասին: Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերում տեղադրված գրառմամբ:

«Քանի որ Մոսկվայից օդանավով միայն շաբաթ օրն առավոտյան եմ վերադարձել, հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը` որոշել եմ հետաձգել արտասահմանում ընտանիքիս հետ ծրագրված արձակուրդը»,- հայտնել է Ուոլեսը:

Անցած ուրբաթ օրը նա Մոկսվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Շաբաթ օրը The Sunday Times պարբերականում լույս տեսած հարցազրույցում նա «միանգամայն իրատեսական» է համարել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը խիստ քննադատության է ենթարկվել անցյալ տարվա օգոստոսին Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրման օրերին արձակուրը վայելելու համար և, ի վերջո, ստիպված հրաժարական է ներկայացրել ու նշանակվել է արդարադատության նախարար:

Այս տարվա փետրվարի 10-ից Բրիտանիայի խորհրդարանում սկսվել է տասնօրյա արձակուրրդ, որը համընկնում է Միացյալ Թագավորության կրթօջախների փետրվարյան ավանդական արձակուրդների հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button