Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հեռախոսազրույցը:
CNN ամերիկյան հեռուստակայանի փոխանցմամբ, Զելենսկին Բայդենին հրավիրել է Ուկրաինա և լրացուցիչ ֆինանսական ու ռազմական օգնություն է խնդրել:
Ուկրաինա այցելելու հրավերի մասին Բայդենի արձագանքը դեռ չի հրապարակվել: CNN-ի փոխանցմամբ, Սպիտակ տան մի անանուն ներկայացուցիչ նշել է, որ Բայդենի այցը քիչ հավանական է:
Զելենսկին Բայդենին ասել է, թե ամերիկյան լրացուցիչ օգնությունը կվկայի Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու մասին և, բացի այդ, ցույց կտա, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ապարդյուն կլինի:
Զելենսկին և Բայդենը զրույցում կարևորել են Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:
Երկու նախագահները կարծիք են հայտնել, որ «պետք է զսպել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի բանակի հզորացումը»:
Զելենսկու և Բայդենի հեռախոսազրույցը թվով արդեն երրորդն էր 2022 թվականի ընթաքցքում: Մինչ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսով զրուցել են այս տարվա հունվարի սկզբին և վերջին: