Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1574-ով, բուժվածներինը՝ 3034-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1574 նոր դեպք` այդ թիվը հասնելով 406 հազար 379-ի: Առողջացածների թիվն ավելացել է 3034-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 373 հազար 306-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 333 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 5189 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 824 հազար 209-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 10 դեպք, ընդհանուր` 8167:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button