Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան

Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին այսօր Թվիթերում գրել է, որ երկրի վարչական շրջանները պատրաստվում են ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական բախման հետևանքով ուկրաինացի մեծ թվով փախստականների հոսքին:

«Բնական է, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների, դրանցից մեկը կարող է լինել Ուկրաինայից փախստականների հնարավոր շարժը դեպի Լեհաստան, այդ մարդիկ կփորձեն ապաստան գտնել Լեհաստանում: Մշակում ենք այդ դեպքում վոյեվոդաների (մարզերի ղեկավարների) անհրաժեշտ գործողությունները»,- հայտնել է ներքին գործերի նախարարը:

Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ ռուսները կարող են առաջիկայում հարձակվել Ուկրաինայի վրա:

Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քան 130 հազար զինծառայողներ տեղակայած Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button