Ալեքսանդր Լուկաշենկո՝ «Ռուսական ուժերը դուրս հանելու ժամկետը կորոշենք Վլադիմիր Պուտինի հետ՝ զորախաղերից հետո»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե Բելառուսում տեղակայված Ռուսաստանի ստորաբաժանումները դուրս հանելու ժամկետը երկու նախագահները կորոշեն:

«Տեսեք, թե ինչ են անում ամերիկացիները: Նրանք հազարավոր զինծառայողներ են մոտեցնում անմիջապես մեր սահմանների մոտ՝ Լեհաստան, Մերձբալթիկա»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, նույնն էլ անում են բրիտանացիները և եվրոպական ուրիշ երկրները, և այդ առումով հարց է ծագում, թե ե՞րբ արևմտյան պետությունները դուրս կհանեն այդ ուժերը տարածաշրջանից: Ըստ Լուկաշենկոյի, այդ երկրները չեն պատասխանում հարտցին և փոխարենը փորձում են ճնշում գործադրել Բելառուսի և Ռուսաստամնի վրա:

«Մենք այդ {ռուսական} զորքերը դուրս կհանենք, երբ այդ որոշումն կընդունենք {Ռուսաստանի նախագահ} Վլադիմիր Պուտինի հետ՝ այն բանից հետո, երբ այստեղ կավարտվեն զորախաղերը: Սա մեր տարածքն է, այդ որոշումն էլ մենք պետք է ընդունենք»,- ասել է Լուկաշենկոն:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button