Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուջի Դի Մայոն փետրվարի 15-ին կմեկնի Կիև, որտեղ իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կքննաերկի Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հնարավորություը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեղմելու Իտալիայի գործադրած ջանքերի շրջանակներումն և ճգնաժամը դիվանագիտակլան եղանակով կարգավորելու համար արտգործնախարար Լուիջի Դի Մայոբշն փետրվարի 15-ին մեկնում է Կիև» – ասվում է Իտալիայի ԱԳՆ մամլո հաղորդագրությունում:
Ըստ այդ հաղորդագրության, Լուիջի Դի Մայոն Կիևում կվերահաստատի, որ «Իտալիան՝ սերտորեն համակարգելով դիրքորոշումը Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, անվերապահորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Նախարարը նաև կընդգծի, որ Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել Մինսկի համաձայնությունների շրջանակներում:
Ենթադրվում է, որ Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի օրը կայցելի նաև Մոսկվա, որտեղ պետք է բանակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: