Ռուսթավիում գտնվող բանտի վարչակազմը վճռել է, որ Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազգականներին նրան կարող են տեսակցել ամսական մեկ անգամ: Այդ մասին ասել է Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան:
«Բոլորը գիտեն, որ Սաակաշվիլիին զրկել են հեռախոսով օգտվելու հնարավորությունից, հիմա էլ հայտնի դարձավ, որ նրա մտերիմները նրան կարող են այցելել ամիսը մեկ անգամ, մինչ այդ թույլ էին տալիս երկու-երեք այցելություն»,- ասել է Բասիլայան:
Փաստաբանի համոզմամբ, Ռուսթավիի բանտի ադմինիստրացիան նման որոշում է կայացրել այն բանից հետո, եր Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում նրա նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ»:
Փաստաբանները մտադիր են կիրառել իրավական ամբողջ գործիքակազմը այցելությունները սահմանափակելու բանտի վարչակազմի որոշումը բողոքարկելու համար: